27 փետրվարի 2012 - 14:14 AMT
Արթուր Իշխանյան. Գիտության ֆինասավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի 1 տոկոսը

«Վերջին տարիներին Հայաստանում գիտության կազմակերպման առումով բազմաթիվ խնդիրներ են կուտակվել: Նկատվում է գիտնականների «ծերացում»: Հայաստանում գիտնականների միջին տարիքը 57 տարեկանն է, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո մենք այս ոլորտում «վթար» կունենանք և կկորցնենք այն դիրքերն, որն ունեինք առաջ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գիտության ոլորտի առաջնային խնդիրներին, ասաց ԳԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

«Հայաստանում տնտեսկական աճի հետ զուգահեռ նվազել է գիտության ֆինանսավորումը, այնինչ` այն պետք է կազմի ՀՆԱ-ի 1 տոկոսը»,-նշեց գիտնականը:

Խոսելով գիտության ոլորտի խնդիրների մասին` բանախոսը նշեց, որ Հայաստանն այս հարցում բազմաթիվ օրենսդրական բացեր ունի. «Շատ կարևոր է մեզ համար «Գիտական փորձաքննության մասին» օրենքի հաստատումը, որը մինչև այժմ չի հաստատվում, որը կնվազեցի բոլոր կոռուպցիոն հիմքերը»:

Որպես գիտության ոլորտի լուրջ խնդիր բանախոսն առանձնացրեց նաև ցածր աշխատավարձերը: «Ես կոչ եմ անում, որ գիտության ֆինասավորմնան մեջ իր լուման ունենա նաև մասնավոր հատվածը», - նշեց Արթուր Իշխանյանը: