Արման Մուսինյան. ՀԱԿ թիրախն ըտրություններում կլինեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն

Արման Մուսինյան. ՀԱԿ թիրախն ըտրություններում կլինեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն

PanARMENIAN.Net - Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ թիրախը կլինեն նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, որը «իշխող ռեժիմին» սատարող գլխավոր ուժն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղաւր Արման Մուսինյանը: «Մենք ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին, առավելագույնս մոբիլիզացնելով հանրությանը կանխելու համար ընտրախախտումները, ինչպես նաև հասարակական բողոքի ալիք բարձրացնելով ընտրախախտումների դեմ»,-ասել է նա: Մուսինյանը հավելել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է այդ հարցում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ հակազդելու համար ընտրախախտումներին :

Ըստ նրա, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանը» «իշխող ռեժիմին սատարող քաղաքական ուժ չի հանդիսանում», քանի որ նրա վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա շահագրգռված է քաղաքական մրցակցության հարցում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---