27 փետրվարի 2012 - 14:47 AMT
Վաշինգտոնը, Մուբարաքի պաշտոնանկությունից հետո, Եգիպտոսին 3 անգամ քիչ է օգնում

ԱՄՆ ավելի քան 3 անգամ կրճատել է Եգիպտոսին` տնտեսական միջոցների հատկացումը` 2011թ այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: Այս մասին հայտարարել է եգիպտական ԱԳՆ հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Սոհի ալ-Գունդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ այդմ, տնտեսական աջակցության ծավալները 815 մլն դոլարից նվազել են մինչը 250 մլն դոլարը:

«Եգիպտոսին այդ միջոցների տրամադրման համար ԱՄՆ առանձնացնում է «Եգիպտոսի կողմից Իսրայելի հետ խաղաղ համաձայնագրերի» պահպանման նախապայմանը»,-հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը: