27 փետրվարի 2012 - 14:52 AMT
Եգիպտոսը լիովին վերականգնել է պայթեցված գազամուղը և սկսել է փորձնական առաքումն Իսրայել

Եգիպտական գազային Gasco ընկերությունը, որը շահագործում է արտահանման գազամուղը, լիովին վերականգնել է փետրվարի սկզբին պայթեցված հատվածը և սկսել է փորձնական առաքումն Իսրայել ու Հորդանան, երկուշաբթի հայտարարել է Youm7 ինտերնետ-ռեսուրսը: Գազի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է Էլ Արիշ քաղաքի մի շարք բնակելի թաղամասերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 5-ին անհայտները վերջին տարում արդեն 12-րդ անգամ պայթեցրել էին գաղամուղը, որով գազ է արտահանվուն Իսրայել ու Հորդանան: