27 փետրվարի 2012 - 15:16 AMT
Սերգեյ Լավրով. «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումը չի նպաստել քաղաքական երկխոսության մեկնարկին

«Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումը չի նպաստել, որպեսզի ստեղծվեր իրավիճակ, որը կստիպեր բոլոր սիրիացիներին քաղաքական երկխոսություն սկսել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Մյանմայի իր գործընկերոջ հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳ նախարարը Թունիսի հանդիպումը կոչել է «միակողմանի» և հավելել, որ Մոսկվայում «հասկանալի չէ տարածված փաստաթղթի կարգավիճակը»: Լավրովը հայտարարել է, որ իրենք կողմ են, որպեսզի Սիրիա ուղևորվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: