27 փետրվարի 2012 - 15:19 AMT
Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու մասին

Փետրվարի 27-ին Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին, հաղորդում է France Press գործակալությւոնը՝ մեջբերելով ԵՄ հայտարարությունը: Պատժամիջոցները, մասնավորապես, ներմուծված են Սիրիայի Կենտրոնական բանկի և սիրիական ավիաընկերություների վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: