27 փետրվարի 2012 - 15:36 AMT
Լիբանանը չի ճանաչի ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը, նույնիսկ եթե դա անեն ԱՊԼ այլ երկրները

Լիբանանը չի ճանաչի ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը, նույնիսկ եթե դա անեն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այլ անդամ-երկրները, երկուշաբթի օրը հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ադնան Մանսուրը Russia Today հեռուստաալիքի արաբական ծառայությանը տված հարցազրույցում: Մանսուրը հիշեցրել է, որ պատմությունը գիտի դեպքեր, երբ ԱՊԼ անդամ-երկրները չեն հետևել Սիրիայի դեմ բանաձևերին:

Նա նշել է, որ սիրիական հակամարտության մեջ Լիբանանը ոչ իշխանությունների կողմից է, ոչ ընդդիմության: ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Լիբանանի իշխանությունները թույլ չեն Սիրիական ազգային խորհրդին իրենց ներկայացուցչությունը բացել Բեյրութում: