27 փետրվարի 2012 - 15:49 AMT
ՀԱՊԿ երկրները 2011-ին կրկնակի ավելացրել են ռուսական զենքի պատվերները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներն անցած տարում ավելացրել են ռուսական տեխնիկայի գնման պատվերների պորտֆելը երկու անգամ: Այն 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 492 մլն դոլար, հաղորդում է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության առաջին փոխնտօրեն Ալեքսանդր Ֆոմինը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցությունում: «Այս ուղղությամբ պատվերների պորտֆելը 2010-ի համեմատ նույնպես աճել է երկու անգամ և 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել 492 մլն դոլար»,- ասել է Ալեքսանդր Ֆոմինը: Նրա խոսքով, ռուսական զենքի առաքումները ՀԱՊԿ երկրներին անցած տարի նույնպես աճել են երկու անգամ՝ մինչև 80 մլն դոլար:

Ֆոմինը հիշեցրել է, որ 2011-ին ռուսական զենքի արտահանումն աճել է 26 տոկոսով՝ մինչև 13,2 մլրդ դոլար: Խորհրդակցությունը վարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: