26 հունվարի 2004 - 21:48 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիական Վալանս քաղաքի «Հայաստան» միությունը եւ Եվրոպայի հայերի միությունների համաժողովը կազմակերպում են «Սփյուռքի դերը եւ մասնակցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման եւ անվտանգության ապահովման հարցերում» թեմայով խորհրդաժողով: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը «Հայաստան» միությունից, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները: Խորհրդաժողովը տեղի կունենա ապրիլի 22-24-ը: