ՄԱԿ-ի առաքելությունը տարհանում է օտարերկրյա անձնակազմն Աֆղանստանից

ՄԱԿ-ի առաքելությունը տարհանում է օտարերկրյա անձնակազմն Աֆղանստանից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Աֆղանստանին աջակցության առաքելությունը անվտանգության նկատառումներով տարհանում և այլ վայր է տեղափոխում օտարերկրյա անձնակազմը գրասենյակից Քունդուզ քաղաքում, որը հարձակման է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի առաքելության մամլո ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ժամանակավոր տեղափոխությունը սահմանափակ ժամկետով է, ՄԱԿ-ի գրասենյակը Քունդուզում կշարունակի իրականացնել կարիքավորներին աջակցելու ծրագրերը»,- հաղորդել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը` հավելելով, որ ՄԱԿ-ն Աֆղանստանում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդպես կցանկանա աֆղանական ժողովուրդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---