27 փետրվարի 2012 - 18:47 AMT
Հայտնի է դարձել «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի անցկացման օրը

Ժամեր առաջ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին Ամստերդամի HMH համերգասրահում: Այն տեղավորում է 3000-4000 մարդ: Այս տարի մրցույթը նշելու է իր 10-ամյակը:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել էին մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Անցած տարի մրցույթին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: 2011թ-ին Հայաստանը ներկայացրցէ Դալիթան իր Welcome to Armenia երգով և արժանացավ 5-րդ հորիզոնականին: Հայաստանում մրցույթում հաղթանակ տարավ Վրաստանից Candy խումբը, որ քվեարկության արդյունքում հավաքեց 108 միավոր` իր հիմնական մրցակից Նիդերլանդներից առաջ անցնելով ընդամենը 5 միավորով: