Հայաստանի կուսակցությունների և ՀԿ-ների երիտթևերը եռօրյա սեմինար կանցկացնեն27 փետրվարի 2012 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական և արտախորհրդարանական 14 կուսակցությունների և միությունների 60-ից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են մեկ հարկի տակ` քննարկելու քաղաքական ամենատարբեր հարցեր: Նախաձեռնությունն աննախադեպ են որակում հենց իրենք` մասնակիցները: «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի», ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունից ակնկալիքները շատ են: Միայն երեք կուսակցություն է հրաժարվել մասնակցությունից` «Հանրապետություն», «Ժողովրդական» և «Կոմունիստական» կուսակցությունները: Եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են քաղաքական ոլորտում առկա խնդիրները, մասնակիցները հանդես են գալու զեկույցներով ու առաջարկություններով: Հավաքի նպատակն է նպաստել խորհրդարանում երիտասարդ պատգամավորների թվի ավելացմանը, քաղաքական կազմակերպություններում երիտասարդ քաղաքական գործիչների դերի բարձրացմանը: Երիտասարդները քննարկելու են նաև առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր, մեծամասնական և համամասնական ընտրակարգերի վերաբերյալ արտահայտելու են իրենց դիրքորոշումը: Իսկ գլխավոր նպատակը քննարկումների արդյունքում որևէ հարցի շուրջ մեկ ընդհանուր համաձայնության գալն է, որն էլ թույլ կտա կազմել հայտարարություն` բոլոր մասնակիցների ստորագրությամբ: Նախատեսվում է այդ հայտարարությունը ներկայացնել ավագ գործընկերներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |