28 փետրվարի 2012 - 09:23 AMT
«Երկիր». Վանաձոր ՔԿՀ-ի համար մոտ մեկ տարի է չեն կարողանում բժիշկ գտնել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը մոտ մեկ տարի է բժիշկ չունի: «Մարդուն պատժախուց տանելու համար եզրակացություն պետք է տա բժիշկը: Իսկ քանի որ բժիշկ չկա, այդ եզրակացությունը տալիս են բուժակները կամ քույրերը, ովքեր բժշկի որակավորում չունեն»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով, այս ՔԿՀ-ում նախկին բժշկի աշխատանքից դուրս գալուց հետո չեն կարողանում նոր բժիշկ ընդունել, քանի որ աշխատավարձը ցածր է, աշխատանքային պայմաններն էլ լավը չեն: