ԱՄՆ խնդրում է Ռուսաստանին և Չինաստանին ազդել Բաշար Ասադի վրա

ԱՄՆ խնդրում է Ռուսաստանին և Չինաստանին ազդել Բաշար Ասադի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ խնդրում է Ռուսաստանին և Չինաստանին ազդել Բաշար Ասադի վրա, որպեսզի նա դադարեցնի բռնությունները երկրում, այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի, Չինաստանի հետ, որոնք շարունակում են պաշտպանել Ասադի ռեժիմը, և կոչ ենք անում նրանց նպաստել Սիրաիյում քաղաքական փոփոխությունների: Պետք է թույլ տալ սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերել»,-ասել է Նուլանդը:

Ռուսաստանն ու Չինաստանը երկու անգամ արգելափակել են Սիրրայի վերաբերյալ որոշման նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ում:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տվյալներ են ստացվում բազմաթիվ մարդկանց մահվան մասին: ՄԱԿ-ի ունեցած տվյալների համաձայն, երկրում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցում է 5.4 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---