28 փետրվարի 2012 - 09:39 AMT
Յուլիա Տիմոշենկոն ներկայացվել է Նոբելյան մրցանակի

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Ցուցակում ներառվել է նաև ռուս իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան: Այսօր բրիտանական The Daily Telegraph պարբերականաը հրապարակել է հեղինակավոր մրցանակի 231 հավակնորդների անունները: Թեկնածուներից 188-ը խաղաղության համար պայքարում էական ներդրում ունեն: Նման արժանիքի համար ցուցակում ներառվել են նաև 43 կազմակերպություններ,հայտնում է «Սեգոդյա-Ուկրաինան»:

Մրցանակակիրները հայտնի կդառնան դեկտեմբերին: