28 փետրվարի 2012 - 09:43 AMT
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել երեքշաբթի տեղի ունեցած սակարկությունների արդյունքում:

Մարտի ֆյուչերսների արժեքը WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի համար նվազել են 0,6 դոլարով, կամ 0,55 տոկոսով՝ մինչև 107,96 դոլար բարելի համար: Ընո որում, ուրբաթ օրը այդ մակնշմամբ նավթի արժեքը հասել է իննամսյա մաքսիմումի՝ 107,96 դոլար բարելի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես գտնում է Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների մեծամասնությունը, վառելիքի կոմերցիոն պաշարները ԱՄՆ պահեստներում նախորդ շաբաթվա ընթացքում աճել են 250 հազար բարելով: