28 փետրվարի 2012 - 10:05 AMT
Ամերիկյան ընկերությունը մշակել է քաղցկեղի դեմ նոր դեղ, որը խոչընդոտում է ուռուցքի աճին

Ամերիկյան ընկերությունը մշակել է քաղցկեղի դեմ նոր դեղ, որը խոչընդոտում է ուռուցքի աճին, ինչպես նաև մետաստազների առաջացմանը, հաղորդում է New Scientis-ը: Կաբոզատինիբ դեղամիջոցի արդյունավետությունը գնահատել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի մասնագետների խումբը Դոնալդ Մակդոնալդսի ղեկավարությամբ:

Մակդոնալդսը և նրա գործընկերները մի շարք փորձեր են անցկացրել լաբորատոր առնետների վրա, որոնք չարորակ ուռուցք ունեին: 14 շաբաթ հասակում կրծողների մի մասը սկսել է ստանալ կաբոզատինիբ, իսկ մյուս մասը՝ պլացեբո: Արդյունքում 20-շաբաթական հասակում կենդանի են մնացել միայն առաջին խմբի կենդանիները: