61 կոնգրեսականներ դեմ են հանդես եկել Քլինթոնի` Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը

61 կոնգրեսականներ դեմ են հանդես եկել Քլինթոնի` Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ 61 կոնգրեսականներ ստորագրել են նամակ, որում իրրենց անհամաձայնություն են արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշմանը: Մասնավորոպես, խոսքը Քլինթոնի այն հայտարարության մասին է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական հարց է:

«Ինչպես նշում են կոնգրեսականները, Քլինթոնը ամերիկյան քաղաքականության ամենաթուրքամետ ներկայացուցիչներից է»,-հայտնում է ANCA-ն:

Փետրվարի սկզբին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման հեղինակներ Ռոբերտ Դոլդը և Ադամ Շիֆֆը, կոչ են արել կոնգրեսականներին ստորագրել նամակի տակ, որում կոչ են անում Քլինթոնին փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ չի պատրաստվում սահմանել քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար: «ԱՄՆ ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք մարդկանց չենք պատժում իրենց արած հայտարարությունների համար: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք հենց այդպես էլ անում են: Այլ երկրներ կարող են այլ ստանդարտներ և նորմեր ունենալ: Սակայն ես հուսով եմ, որ մենք երբեք որևէ մեկին չենք պատժի իր արտահայտությունների համար»,-հայտարարել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները:

Քլինթոնը նաև կոչ է արել հասարակությանը քննարկել այս հարցը: «Պետք է հնարավորթյուն տալ երկու կողմերին էլ արտահայտվել, և մենք կոչ ենք անում իրականացնել դա: Հավաքեք ապացույցներ, արտահայտեք ձեր փաստարկները և պատրաստվեք քննարկամնը մասնակցելու»,-հայտարարել է Քլինթոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---