28 փետրվարի 2012 - 11:30 AMT
«Ամերիա» խումբը հովանավորել է Լոս Անջելեսում անցկացված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-իՀայ-ամերիկյան առևտրի պալատին (AACC) և հովանավորել Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը:

Այդ արարողությունը տարվա խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում էր ավելի քան 400 սփյուռքահայ գործարար:Միջոցառման ժամանակ մրցանակներ շնորհվեցին ԱՄՆ-ի երեք հայտնի սփյուռքահայ գործարարների, որոնք առավելագույն հաջողության են հասել բիզնեսում և իրենց դրսևորել որպես համայնքի ակտիվ առաջնորդ:

«Տարվա լավագույն ընկերություն 2012» մրցանակը շնորհվեց «Տուրբո Թայերս» (Turbo Tires) ընկերությանը, «Տարվա կինգործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Էսթետ Ջուելրի Հաուս» (Estet Jewelry House) ընկերության նախագահ Գագիկ Գևորգյանը, իսկ «Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվեց Հայ-ամերիկյան բժշկական միությանը(Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, և Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary):Ամերիայի այցեքարտի խաղարկության հաղթողը ստացավ հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի և Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն:

Որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում Ամերիայիներկայացուցչությունը` «Ameria Group Inc»-ը նախատեսում է 2012թ. ընթացքում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար`Հայաստանում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ:

ԱՄՆ-ում Ameria Group Inc ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա» ընկերությունների խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի և հայրենիքի միջև` իրավաբանական և կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով:

«Ամերիա» անվանման և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագզարգացող, մասնագիտացվածծառայություններմատուցողհաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվականև ֆինանսականծառայությունների փաթեթի միջոցով համալիրաջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին: