28 փետրվարի 2012 - 11:42 AMT
2014թ. «ութնյակը» կարող է հանդիպել ինովացիոն Սկոլկովոյում

2014թ. «ութնյակի» գագաթաժողովը կարող է կայանալ ինովացիոն Սկոլկովոյում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը «Սկոլկովո» հիմնադրամում:

«Որքան գիտեմ, նման տարբերակը քննարկվում է: Եթե այդ որոշումը կայացվի, դա մեծ պատիվ կլինի մեզ համար»,-ասել է աղբյուրը: Ինովացիոն Սկոլկովոն պետք է ստեղծվի 2014թ.: Ինչպես ասել է փետրվարի կեսին ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, 2014թ. գագաթաժողովը հավանաբար կանցնի Մոսկվայում, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: