28 փետրվարի 2012 - 12:08 AMT
Երևանում տեղի է ունեցել 7 բալ ուժգնությամբ արհեստական երկրաշարժ

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկայացվել է, իսկ այնուհետև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում արհեստական երկրաշարժի միջոցով փորձարկվել է Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգը։ «Դավիթաշեն» սեյսմիկ դիտակայանում արհեստական երկրաշարժ է «առաջացվել», որին հետևում էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում։

Այս կապակցությամբ ԱԻՆ-ից տարածվել է տեղեկատվություն՝ ստուգելու համար որքան ժամանակում է տեղեկատվությունը հասնում հանրությանը. «Տեղեկացնում ենք, որ 2012 թ. փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11:45-ին (Գրինվիչի ժամանակով` 07:45) ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է - մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է -ում` -:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ 0 և 0: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է - կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: