28 փետրվարի 2012 - 12:58 AMT
2011-ին Արարատի մարզում արտադրվել է 2400 տոննա ձուկ

2011-ին Արարատի մարզում արտադրվել է 2400 տոննա ձուկ: Այդ մասին փետրվարի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: «Մարզում գործում են 134 ձկնաբուծական տնտեսություններ, որոնք արտադրել են 2ս400 տոննա ձուկ»,- ասել է նա: Միաժամանակ նա դժվարացել է նշել մարզում արտադրվող ձկնաբուծական արտադրանքի արտահանման ծավալները:

Բարսեղյանը նաև հաղորդել է, որ այսօրվա դրությամբ Արարատի մարզը բախվում է խորքային ջրերի օգտագործման լուրջ խնդրի հետ, որոնք անհրաժեշտ են ոռոգման համար: «2011-ին մենք տեղադրել ենք 30 պոմպակայաններ, ինչը բավական ծախսատար գործ է»,- ասել է նա: