28 փետրվարի 2012 - 14:10 AMT
Անահիտ Բախշյան. Արտակարդ դրության ժամանակ բանակի կիրառումը հատուկ է բռնատիրական պետություններին

Մեկնաբանելով արտակարգ դրության մասին նոր օրենքը, որով նախատեսվում է, որ բանակը կարող է օգտագործվել նման դեպքերում՝ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ արտակարդ դրության ժամանակ բանակի կիրառումը հատուկ է բռնատիրական պետություններին: Ըստ նրա, նոր օրենքը կարծես զգուշացնում է ժողովրդին, որ եթե նա ցանկանա պաշտպանել իր իրավունքները, նրա դեմ բանակի ուժը կկիրառվի:

Նա նաև անթույլատրելի է համարել, որ նախագահը փաստրեն միանձնյա կարող է որոշում կայացնել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:

ՀՀ ԱԺ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Ըստ օրինագծի, Հայաստանում ԱԻ կարող է հայտարարվել է այն դեպքում, երբ անմիջական սպառնալիք կա սահմանադրական կարգի վերաբերյալ, զինված ապստամբության, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գործողությունների, ազգային, ռասսայական, կրոնական կոնֆլիկտների դեպքում, որոնք վտանգ են սպառնում մարդկանց առողջությանն ու կյանքին:

Ըստ օրինագծի ԶՈւ կարելի է գործի դնել այն պայմաններում, երբ Եստիկանության ուժերն ու Ազգային անվտանգության ուժերը չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին օրինագծի ընդունման փորձեր երկու անգամ արվել են 2007-ին, սակայն անհամաձայնությունների պատճառով հետաձգվել է: