28 փետրվարի 2012 - 16:52 AMT
Իսրայելը չի նախազգուշացնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակվելու մասին

Իսրայելը չի նախազգուշացնի ԱՄՆ-ին, եթե որոշում ընդունի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված հասցնելու մասին: «Իսրայելի պաշտոնական անձինք հայտարարել են, որ իրենք ԱՄՆ-ին տեղյակ չէին պահի, եթե որոշեին, որ հարված հասցնելն անխուսափելի է»,- մեջբերում է «Գաարեց» թերթն ամերիկյան հետախուզության աղբյուրին: Նա բացատրում է, որ դա կարվեր նրա համար, որպեսզի «նվազեցվեր ԱՄՆ պատասխանատվության հավանականությունը նրա համար, որ նա չի կարողացել կանգնեցնել Իսրայելի պոտենցիալ հարձակումները», հաղորդում է «Ռոսբալտը»: