28 փետրվարի 2012 - 17:08 AMT
ՄԱԿ-ում սկսվել է շտապ բանավեճ՝ նվիրված իրավիճակին Սիրիայում

ՄԱԿ-ում սկսվել են հրատապ բանավեճեր՝ նվիրված Սիրիայում ստեղծված իրավիճակին: Նիստը, որն ընթանում է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակներում, անցկացվում է Պարսից ծոցի երեք երկրների նախաձեռնությամբ՝ Քաթարի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների աջակցությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բանավեճերի արդյունքում սպասվում է բանաձևի ընդունում՝ ներմուծված արաբական երկրների և Թուրքիայի կողմից: