29 հունվարի 2004 - 18:59 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 5-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ներկայացնող «Ագո»-ի խմբի անդամները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ծրագիրն առայժմ ճշգրտվում է: Նշենք, որ այցը կրում է տարածաշրջանային բնույթ` մինչ այդ խումբը կայցելի Ադրբեջան եւ Վրաստան: Հիշեցնենք, որ ԵԽ-ում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոի գլխավորած խումբը ստեղծվել է 2001 թվականին` ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում անցկացնելու նպատակով: