Թեհրան. Արևմուտքը հովանավորում է ահաբեկչությունը, որի զոհն է Իրանը

Թեհրան. Արևմուտքը հովանավորում է ահաբեկչությունը, որի զոհն է Իրանը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհն է, իսկ արևմտյան երկրները հովանավորում են այդ չարաբաստիկ երևույթը: Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ընդգծել է, որ Իրանն ինքն է ահաբեկչական խմբավորումների զոհը դարձել, իրանցի գիտնականներին տանջալից մահվան են դատապարտել օտար պետությունների աջակցությունը ստացող ահաբեկիչները, արևմտյան կառավարությունները հովանովորում են Իրանի դեմ հանդես եկող ահաբեկիչներին:

Իրանի հանդեպ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների հաշվով Սալեհին ասել է, որ Ամերիկան և նրա դաշնակիցները պատժամիջոցներն օգտագործում են որպես Իրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---