28 փետրվարի 2012 - 21:38 AMT
Իրանի ԱԳՆ. Անհրաժեշտ է շտապ բանակցություններ սկսել միջուկային զենքի ոչնչացման ծրագրի վերաբերյալ

Իրանը ցանկանում է հասնել աշխարհում միջուկային զենքի լիակատար ոչնչացմանը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է France Press-ը:

«Անհրաժեշտ է շտապ բանակցություններ սկսել որոշակի ժամանակահատվածում միջուկային զենքի լիակատար ոչնչացման ծրագրի վերաբերյալ»,- ասել է նա Ժնևում զինաթափման հարցերով համաժողովում: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ նա պատրաստ է հանդիպել ՄԱԳԱՏԷ ներկայացուցիչների հետ զինաթափման մասին համաժողովի շրջանակներում: