29 հունվարի 2004 - 22:44 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՀՈՍՔ
Փետրվարի 1-ին Աշխաբադից Երեւան կհայրենադարձվի Հայաստանի 92 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Regnum» գործակալությունը վկայակոչելով Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան աղբյուրը, գործընթացը անցնում է Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին այդ երկրից հայրենադարձվել էր տարբեր թուրքմենական քաղաքներում ապօրինաբար բնակվող Հայաստանի ավելի քան 100 քաղաքացի: