29 փետրվարի 2012 - 09:30 AMT
«Հայացք». ՕԵԿ-ին չեն աջակցի, բայց Արթուր Բաղդասարյանին կնշանակեն գլխավոր դատախազ

«Հայացքի» հավաստի աղբյուրների վկայությամբ, նախագահականում` երկրի ղեկավարների նեղ շրջանակներում, մի քանի անգամ քննարկվել է ՕԵԿ-ին աջակցելու հարցը: Ասում են`երկրի ղեկավարը համոզվել է, որ անհնար է ՕԵԿ-ին խորհրդարան մտցնելը և որոշել է ընդհանրապես չաջակցել ՕԵԿ-ին, որովհետև ռեսուրսների և ժամանակի անտեղի վատնում կլինի: Սակայն, որպեսզի գոհացնեն Արթուր Բաղդասարյանին, մտադիր են ընտրություններից ամիսներ անց նրան նշանակել երկրի գլխավոր դատախազ: Իհարկե, սրան ընդդիմացողները քիչ չեն: Ասում են, որ եթե Սերժ Սարգսյանն այդպիսի քայլ անի, շատերը երանությամբ կհիշեն Աղվան Հովսեփյանի ժամանակները: