29 փետրվարի 2012 - 09:35 AMT
Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-ից 2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից 6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` ևս 2-ից 4 աստիճանով: Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: