29 փետրվարի 2012 - 09:44 AMT
ԻԻՀ ԿԲ. Իրանը պատրաստ է ոսկու դիմաց նավթ վաճառել

Իրանը պատրաստ է նավթ վաճառել ոսկու դիմաց: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախաահ Մահմուդ Բահմանին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Եթե որևէ մեկը ցանկանում է վճարումները կատարել ոսկիով, մենք դրանք առանց տատանվելու կընդունենք»,-հայտարարել է նա:

ԱՄՆ-ն խստացերել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ներկայումս տարածվում են նաև ԿԲ-ի վրա: ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ ամերիկյան դոլարը Իրանի հետ առևտրի համար օգտագործող միջազգային բանկերի դեմ ևս պատժամիջոցներ կկիրառվեն: