29 փետրվարի 2012 - 09:45 AMT
ԱՄՆ սկսել է փորձարկել նոր էլեկտրամագնիսական թնդանոթները

ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրությունում հավաքել են ռազմական նավերի համար էլեկտրամագնիսական թնդանոթի առաջին փորձարկային օրինակը , հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բի-էյ-իի այս զենքի փորձարկումը սկսվել է Դալգրինում:

Ենթադրվում է, որ փորձարկումները կընթանան 2 ամիս: Ապրիլին պետք է պատրաստվի երկրորդ փորձարկային օրինակը:

Պենտագոնը զենքի այս տեսակը համարում է 21-րդ դարի երկրորդ կեսի ամենահեռանկարայիններից: Նպատակակետը խոցվում է կինեսթետիկ էներգիայի հաշվին:

ԱՄՆ այն նախագծին տրամադրել է 211 մլն դոլար: ԱՄՆ ռազմական գերատեսչությունում հույս ունեն, որ այս զենքի մշակումը կավարտվի 2017թ: