29 փետրվարի 2012 - 10:24 AMT
ԱՄՆ կոնգրեսականները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` Սումգայիթի ջարդերի կապակցությամբ

ԱՄՆ կոնգրեսականներ Հարի Պետերսը, Հովարդ Բերմանը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` Սումգայիթի ջարդերի կապակցությամբ` այդ կերպ միանալով կոնգրեսականներ Ֆրանկ Վոլֆի, Ջուդի Չուի և Դևիդ Սիսիլինի ավելի վաղ արված հայտարարությանը:

Ինչպես այս առնչությամբ հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, կոմիտեն կմիանա կոնգրեսականների ջանքերին` ջարդերի արդյունքում զոհվածների հիշատակը հարգելու:

«Մենք հավատարիմ ենք կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին դիմակայմանը»,-հայտարարել է նա: