29 փետրվարի 2012 - 10:46 AMT
Նատալի Գուլե. Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի չեղյալ համարումը Սարկոզիի պարտությունն է

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ճանաչել է պառլամենատականների փաստարկները, ովքեր ստորագրել էին դիմում, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքը սահմանակից է ցենզին: Այս մասին հայտարարել է Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ, սենատոր Նատալի Գուլեն:

«Այն, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեքշաբթի չեղյալ է համարել այդ օրենքը, արդեն իսկ Նիկոլյա Սարկոզիի պարտությունն է, ով չէր ցանկանում հետևել ամենափորձառու իրավաբանների խորհուրդին և ուզում էր խորհրդարանը վերածել իր գործիքի»,-ասել է Գուլեն: Ըստ նրա, պառլամենատականները պատվով «դիմացան» ճնշմանը և ուժ գտան դրան դիմակայելու:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: