29 փետրվարի 2012 - 11:14 AMT
Անդերս Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն մտադրություն չունի ներխուժել Սիրիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հաստատել է, որ դաշինքը մտադիր չէ Սիրիայի դեմ ռազմական օպերացիա իրականացնել: «Մենք քննադատում ենք այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, սակայն դաշինքի որոշմամբ խնդրի լավագույն լուծումը ներքաղաքական բնույթ է կրում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չհամեմատել Սիրիայի և Լիբիայի իրավիճակները, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը հարվածել էին կառավարական զորքերին: