29 փետրվարի 2012 - 11:15 AMT
ԵՄ երկրների դեսպանները ետ են կանչվելու Մինսկից

Եվրամիության երկրների դեսպանները ետ են կանչվելու Մինսկից` Բելառուսից Լեհաստանի դեսպանի և ԵՄ ներկայացուցիչների վտարման առնչությամբ:

Դեսպաններին ետ կանչելու որոշումը կայացվել է եվրոպացի դիվանագետների նիստին, որոնք նաև հաստատել են, որ ԵՄ-ում Բելառուսի դեսպաններին պետք է բողոք ներկայացվի, հայտնում է Lenta.ru-ն:

Երկուշաբթի Եվրամիությունը հայտարարել է բելառուսական իշխանությունների ներկայացուցիչներին պատժամիջոցներ ներկայցնելու մասին:

Եվրամիության քննադատությունների ու պատժամիջոցների պատճառը 2010թ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ցույցերը խստորեն պատժելն էր: