29 փետրվարի 2012 - 11:18 AMT
Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների

Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների, հայտնում է BBC News-ը: Ձերբակալվածները 17-40 տարեկան են, նրանց մոտից առգրավվել է 250 միավոր ցանցային ու բջջային սարքավորում:

Գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիիի ու Կոլումբիայի կառավարական կայքերի վրա: Մասնավորապես, կաթվածահար էին եղել Կոլումբիայի նախագահի ու ՊՆ կայքերը, ինչպես նաև Չիլիի ազգային գրադարանի կայքերը:

Ինչպես հայտնել են Իսպանիայի ՆԳՆ-ում, Մադրիդում ու Մալագայում 4 հոգու են ձերբակալել, որոնից երկուսն անչափահաս են: Ըստ իսպանական ոստիկանության, ձերբակալվածներից մեկը Anonymous-ի գրոհների համակարգողն է Իսպանիայում ու Լատինական Ամերիկայում: