29 փետրվարի 2012 - 12:39 AMT
«Տրանսաէրոյի» երևանյան չվերթի ուղևորները կկարողանան Լոս Անջելես թռչել Մոսկվայով

Փետրվարի 29-ին «Տրանսաէրոն» «Արմավիայի» հետ Կոդ-շեր պայմանագրի շրջանակներում սկսել է իրականացնել Մոսկվա-Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթը: Առաջին չվերթով Մոսկվայից Երևան է ժամանել «Տրանսաէրոյի» գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան: «Մենք շատ ուրախ ենք, որ սկսում ենք իրականացնել մեզ համար շատ կարևոր չվերթը «Արմավիա» ընկերության հետ»,-ասել է նա փետրավրի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում:

Իր հերթին «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ կնքված պայմանագիրը մեծ ռեզերվ ունի, որի արդյունքում «կարող են նվազել գներն ու բարձրանալ ուղևորների հարմարավետությունը»:

«Տրանսաէրոյի» չվերթերը Երևան սկզբնական փուլում կկատարվեն շաբաթը չորս անգամ Բոինգ-737-ով, որն ունի բիզնես-դաս և էկոնոմ-դաս: Միաժամանակ «Տրանսաէրոյի» ուղևորները կարող են օգտվել կցումներից ավիաընկերության այլ չվերթերի հետ, մասնավորապես, Մոսկվա-Լոս Անջելես չվերթի, որը բացվում է ապրիլի 29-ին, ինչպես նաև մեկնել Աֆրիկա, Ճապոնիա և այլ ուղղություններով: