29 փետրվարի 2012 - 12:41 AMT
ԱՄՆ ՌԾՈւ-ն փորձարկում է էլեկտրամագնիսային թնդանոթի արդյունաբերական նախատիպը

ԱՄՆ ՌԾՈւ-ն փորձարկում է էլեկտրամագնիսային թնդանոթի արդյունաբերական նախատիպը, որը տեղադրված է ԱՄՆ ՌԾՈւ Դալգրեն Վերջրյա զենքի մշակման կենտրոնում, որը գտնվում է Վիրջինիա նահանգում, հայտնում է Defense News-ը: Ներկայումս փորձարկումներին մասնակցում է փողի 32 մեգաջոուլ էներգիայով նախատիպը, որը ստեղծել է BAE Systems ընկերությունը: Ապրիլին Դալգրեն կհասնի General Atomics-ի ստեղծած ռելսոտրոնի երկրորդ արդյունաբերական նախատիպը:

BAE Systems ռելսոտրոնը արդեն 6 կրակոց է կատարել: