ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է ՎԵՑ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Լենքորան քաղաքում երեկ երեկոյան փլվել է հինգհարկանի բնակելի շենքի բլոկներից մեկը: Այսօր կեսօրվա դրությամբ փրկարարները ավերակների տակից հանել են վեց դիակ: 16 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Չի բացառվում, որ փլատակների տակ էլի մարդիկ կան: Տեղի ունեցածի պատճառները հետաքննում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով ստեղծված պետական հանձնաժողովը: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ըստ վարկածներից մեկի` շենքի փլուզման պատճառ կարող էր լինել հիմքը հեղեղած գետնաջրերը: Շրջանային վարչությունում բացառում են ահաբեկչության վարկածը: Փլված շենքում գրանցված են եղել 90 մարդ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---