ՔՐՈՆԻՄԵՏ հիմնադրամը լսողական սարքավորումներ է տրամադրել լսողության խանգարում ունեցող երեխաներին

PanARMENIAN.Net - Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել են լսողական սարքավորումներ: Երեխաներն այդ սարքավորումները կրելով կարողանում են առավել արագ և արդյունավետ սովորել և հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Անհրաժեշտ լսողական ռադիոհամակարգերով համալրվել են նաև հաստատության լսարանները, որի շնորհիվ զգալիորեն կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Տրամադրված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է ավելին քան 8.8 մլն ՀՀ դրամ:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, որի հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ գերմանական ընկերությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---