29 փետրվարի 2012 - 14:09 AMT
Ուկրաինացիների 2/3 հավատում է, որ Ուկրաինան հաջողությամբ կկարողանա անցկացնել ֆուտբոլի ԵԱ

Ուկրաինացիների 2/3 հավատում է, որ Ուկրաինան հաջողությամբ կկարողանա անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին են վկայում սոցիալական հետազոտության արդյունքները, որն անցկացվել է Research& Branding Group ընկերության կողմից:

«Հարցվածների ավելի քան 60 տոկոսը համոզված է, որ Ուկրաինան կլուծի իր առջև դրված խնդիրը: Երկրում մրցաշարի անցկացման հիմնական առավելությունը կլինի տրանսպորտային, զբոսաշրջային և սպորտային ենթակառույցների բարելավումը»,- ասել է սոցիալական ընկերության ղեկավար Եվգենի Կոպատկոն, հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: