29 փետրվարի 2012 - 14:17 AMT
Հսկայական օլիմպիական օղակներով պլատֆորմը դուրս է եկել Թեմզայով նավարկության

Հսկայական օլիմպիական օղակներով պլատֆորմը դուրս է եկել Թեմզայով նավարկության՝ խորհրդանշելով Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ վերջին 150 օրերի հաշվարկը:

Օլիմպիադայից առաջ նման հսկայական օղակներ կկախվեն Թաուերյան կամրջի վրա: Արդեն մի քանի ամիս գլխավոր օլիմպիական խորհրդանշանը կարողանում են տեսնել գնացքների ուղևորները, ովքեր ժամանում են Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարան: