29 փետրվարի 2012 - 14:53 AMT
WBC Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով

WBC բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով` Կլիչկոյի հետ մենամարտից առաջ և հետո անթույլատրելի վարքի պատճառով: Մենամարտն ավարտվել է բրիտանացու պարտությամբ:

Չիսորան քաշքշուկ է կազմակերպել հայրենակից Դևիդ Հեյեմի հետ` Կլիչկոյի հետ մենամարտից հետո տված հարցազրույցում: Մինչև մենամարտը բրտանացին ապտակել է Վիտալի Կլիչկոյին, որի համար տուգանվել է 50 հազար դոլարով, իսկ ռինգում թքել է Վլադիմիր Կլիչկոյի դեմքին:

WBC տեղի ունեցածը կոչել է անթույլատրելի վարք: Կազմակերպությունը նաև պահանջել է, որ Չիսորան անցնի բուժման կուրս, որը կօգնի հաղթահարել զայրույթը: