29 փետրվարի 2012 - 15:57 AMT
Apple-ի բաժնետոմսերի արժեքը կազմել է 500 մլրդ դոլար

Apple-ի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 500 մլրդ դոլար, հաղորդում է The Financial Times-ը:

Վերջին 10 տարում Apple արժեքն աճել է 46 անգամ, իսկ տարեսկզբից ընկերությունը թանկացել է գրեթե մեկ երրորդով:

Միաժամանակ, կորպորացիան կուտակել է հսկայական պաշարներ, որոնք կազմում են շուրջ 100 մլրդ դոլար: Անցած շաբաթ Apple տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» այն մասին, թե որտեղ կարելի է ծասխել այդ փողերը: