Ժիրինովսկի. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Ժիրինովսկի. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր ուղիները երկու հարթության մեջ են հնարավոր՝ կամ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, և դա մեկ պետություն է, կամ Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղը»,-ասել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ըստ նրա, փոխզիջումային տարբերակ կարող է լինել Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի անդամակցումը Ռուսաստանին ցանկացած կարգավիճակում: Այդ դեպքում երեք պետությունները դառնում են մեկ միասնական իրավական դաշտ և խնդիրն ինքին հանվում է:

Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, գտնում է Ժիրինովսկին, միայն Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում: «Մենք ճանաչեցինք Հարավային Օսեթիան ու Աբխազիան 2008թ. օգոստոսի պատերազմից հետո: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը հանդես գան ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի զորքերի կոալիցիայի կողմից, ապա, ըստ իս, Ռուսաստանը կարող է կոշտ պայմաններ դնել և հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն պետություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---