29 փետրվարի 2012 - 16:53 AMT
Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանխորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության 2011 թ. տարեկան գործունեությանհաշվետվությունը։

Մասնավորապես, անդրադարձ է արվել հաշվետու տարում ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ իրականացված և ընթացիկծրագրերին, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարված փոփոխություններին: Նա տեղեկացրել է, որ 2011 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա և արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվականօժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է խորհրդի կողմից:

Նիստում քննարկվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկությունները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին մշակել և հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման2012 թ. միջոցառումների ծրագիր:

Մեկ այլ հարցով հավանության են արժանացել գործակալության 2012 թ. միջոցառումների ծրագիրը և 2012 թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: