29 փետրվարի 2012 - 17:01 AMT
ՀՀ մի շարք գյուղերում մեկնարկել են ուսուցիչների համար համակարգչային գրագիտության դասընթացները

Մեկնարկել է Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների առաջին փուլը։ Դասընթացների նախաձեռնողն է «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը»

1-ին փուլում ընդգրվել է 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Դասընթացները հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ ծրագրեր:

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արենի գյուղերում: