Ռումինիայում հարգել են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը

Ռումինիայում հարգել են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին` կիրակի օրը, Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին: Արարողությանը հաջորդեց «Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ օրվա թեմայով, կարճատև խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Համլետ Գասպարյանը, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա բանախոս ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը ներկաներին մեկ անգամ ևս հիշեցրեց 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված դաժան ողբերգության մասին` ներկայացնելով ժամանակի պատմաքաղաքական միջավայրը եւ իրադարձությունների հետագա զարգացման վրա այդ ոճիրի ազդեցությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---